ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերադարձված նվերի վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա դա անվանեց «ժամանակի վատնում»։
Ավելի վաղ «168 ժամ»-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը վերադարձրել է Սիմոնյանի կողմից վերջերս մատուցված նվերը։ Միաժամանակ լրատվամիջոցը խոստացել էր մանրամասներ հայտնել առաջիկայում։
Խաչատրյանը վստահեցրեց, որ Սիմոնյանը և Վոլոդինը ջերմ գործնական հարաբերություններ ունեն։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը բազմիցս կոշտ արտահայտություններով է խոսել Ռուսաստանի Դաշնության քաղաքականության և դաշնակցային պարտավորությունների մասին։