Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արխիվային լուսանկար
Պատճառը Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Պատճառը Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգն է։
Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։