Վերին Լարսի անցակետը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար

Արխիվային լուսանկար
Բեռնատարների համար ճանապարհը մնում է փակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվել են թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Բեռնատարների համար ճանապարհը մնում է փակ»,–նշել է կցորդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգն էր։
Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։