Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դեռ մի քանի ժամ առաջ ճանապարհը բեռնատարների համար փակ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բացվել են թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար ճանապարհը շարունակում էր փակ մնալ։