Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, 7 կիլոմետր խորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Զոհերի թիվը հասել է 48 400–ի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն ճանաչվել։