Պուտինն ասել է, որ հնարավոր է` «Հյուսիսային հոսքում» ևս մեկ ռումբ հայտնաբերվի

Խոսքը գազատարի ամենախոցելի տեղերի մասին է` խողովակների միացման հատվածների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Գազպրոմի» նավը «Հյուսիսային հոսքի» խողովակի վրա նախորդ ահաբեկչության վայրից 30 կմ հեռավորության վրա հայտնաբերել է նշաններ, որոնք վկայում են ևս մեկ պայթուցիկ սարքի հնարավոր առկայության մասին։ Այս մասին այսօր «Россия-1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պաւտինը, նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
Պուտինը հիշեցրել է, որ «Գազպրոմն» ավելի վաղ Դանիայի իշխանություններից «Հյուսիսային հոսքում» պայթյունների վայրն ուսումնասիրելու թույլտվություն էր ստացել, սակայն այդքանով չի սահմանափակվել և ընկերության վարձակալած նավը խողովակաշարի երկայնքով ավելի հեռու է գնացել։
Ստոլտենբերգը չգիտի` ով է կանգնած «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունների հետևում
«Պայթյունի վայրից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա սյուն է հայտնաբերվել, որը կանգնած է եղել այն տեղում, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել»,– ասել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ խոսքը գազատարի ամենախոցելի տեղերի մասին է` խողովակների միացման հատվածների։
«Մասնագետները կարծում են, որ դա կարող է ազդանշանի ընդունման ալեհավաք լինել պայթուցիկ սարքը գործի դնելու համար։ Սարք, որը, ես չեմ պնդում, բայց կարող է տեղադրված լինել խողավակաշարային համակարգի տակ», – ընդգծել է ՌԴ նախագահը։
Նախորդ տարվա սեպտեմբերին դեպի Եվրոպա ՌԴ արտահանման գազատարներից միանգամից երկուսում` «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2-ում» պայթյուններ էին տեղի ունեցել։
«Կարդացել եմ «Հյուսիսային հոսքերի» պայթյուններում ուկրաինական հետքի մասին». Պիստորիուս