ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կրեմլում մարտի 15-ին կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Երկրների ղեկավարները քննարկելու են տարբեր ոլորտներում առկա երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարները։
«Քննարկվելու են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս–սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համալիր կարգավորման հեռանկարները»,– հայտնում են Կրեմլից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Մոսկվայում է։