Մ23 ԵԱ. Հովհաննես Հարությունյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հարությունյանը մաքուր հաղթանակ է տոնել 13 վայկյանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Հարությունյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 13 վայկյանում մաքուր հաղթանակ է տոնել մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք` Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։