Կողմ են ՌԴ–ին, դեմ` Արևմուտքին. Թբիլիսիի կենտրոնում զանգվածային հանրահավաք է ընթանում

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հանրաքվեի դնել։
Sputnik
Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիա է ընթանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։ Այս անգամ փողոց են դուրս եկել «Պահպանողական շարժում» կուսակցության կողմնակիցները։ Նրանք դեմ են Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը և քննադատում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի նախորդ ակցիաների մասնակիցներին։
Պետական հեղաշրջման բաղադրատոմս. ինչպես է Արևմուտքը կառավարություններ գահընկեց անում
Թբիլիսիի կենտրոնը փակ է «Պահպանողական շարժման» երթի պատճառով։ Հազարավոր մարդիկ, որոնք դեմ են Վրաստանի վրա արտաքին ազդեցությանը և կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Ռուսթավելի պողոտայով հասել են խորհրդարանի շենք և այս պահին բեմ են տեղադրում այնտեղ։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հանրաքվեի դնել. Նրանց խոսքով` որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ոչ թե պատգամավորները։
Վրաստանի «Պահպանողական շարժման» ակտիվիստները նաև Թբիլիսիի կենտրոնում ցած են գցել Եվրամիության դրոշը:
Օտարերկրյա գործակալների օրենքի ինչ տարբերակներ էին ներկայացվել Վրաստանի խորհրդարանում