Կենտրոնական բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ Կենտրոնական բանկը
Հայաստանում գնաճը շարունակում է նվազել, ուստի ԿԲ-ն դեռ անհրաժեշտություն չի տեսնում խստացնել իր կարգավորիչ քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ ՝ 10,75 տոկոս։ Այս մասին որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի այսօրվա նիստում։
Նշենք, որ տարեսկզբի գնաճից հետո, որն առաջացել է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով առաջացած ցնցումներից, Հայաստանում գնաճի մակարդակը վերջին ամիսներին նվազում է։
Սեպտեմբերին այն հասել է 9,9 տոկոսի, բայց հետո աստիճանաբար նվազել է և փետրվարին կազմել 8,1 տոկոս։
Ելնելով դրանից ՝ Հայաստանի Կենտրոնական բանկը դեռևս անհրաժեշտություն չի տեսնում կրկին (ինչպես 2020թ.վերջին և 2021թ. ընթացքում) ուժեղացնել իր կարգավորիչ քաղաքականության խստությունը և զսպել վարկերի պահանջարկը՝ առանցքային տոկոսադրույքի բարձրացման միջոցով։