ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։
Նշենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ էր բռնկվել մարտի 12-ին։ Այրվել էր խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից։
Մարտի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել՝ մթության և դժվարանցանելիության պատճառով: