Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա մշակման փուլում է. ՌԴ ԱԳՆ

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկայում կայցելի Մոսկվա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը մշակման փուլում է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առաջիկայում կայցելի Մոսկվա:
«Մշակվում է այցը», - ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նշենք, որ րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է։։ Վարչապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա այս հարցը քննարկելու համար։