Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում կքննարկվի լեզուների ուսուցումը

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները
Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության ժողովի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանում մարտի 16-18-ը տեղի կունենա հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 36-րդ նիստը, հաղորդում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի տելեգրամյան ալիքը:
Նիստի օրակարգում են հումանիտար և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման աջակցության ապահովման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարները:
Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության ժողովի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում կլինեն Պետդումայի պատգամավորներ, տնտեսական զարգացման նախարարության, կրթության նախարարության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչներ, միջխորհրդարանական հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի անդամներ: