ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի բալոնը պայթել է, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը եղել է մարտի 14-ին, ժամը 20:14-ին։
«Պարզվել է, որ Ավանգարդի փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ»,– ասված է հաղորդագրությունում։
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան: