Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Նյու Դելիում է

Հայ բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն մարտի 15-26-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի` մասնակցելու բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։
Նշենք, որ ԱԱ–ն անցկացվելու է մարտի 15-26-ը։ Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 6 բռնցքամարտիկով։
Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել
Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):
Հիշեցնենք, որ Անի Հովսեփյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է, Սոնա Հարությունյանը և Եկատերինա Սիչևան Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ են:
Եվս մեկ բրոնզ Մ23 ԵԱ–ում. Ալբերտ Վարդանյանը խոշոր հաշվով հաղթել է չեխին