ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը Ռուանդայում կազմակերպության կոնգրեսից առաջ հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման ձևաչափը՝ 12 խումբ չորսական թիմերով։ Տեղեկությունը հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:
2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 48 թիմ, ոչ թե 32, ինչպես Կատարի մրցաշարում։ 2017 թվականին ՖԻՖԱ-ն հաստատել է այն ձևաչափը, որով 48 մասնակիցները կբաժանվեն 16 խմբերի՝ յուրաքանչյուրը երեք թիմով, սակայն այսօր կազմակերպության խորհուրդը որոշում է կայացրել կրճատել խմբերի թիվը:
Նշվում է, որ դա կապված է թիմերի միջև համաձայնության գալու ռիսկի նվազեցման հետ։
Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև ութ լավագույն հավաքականները, որոնք երրորդ տեղերն են զբաղերցել: Այսպիսով` մրցաշարի հանդիպումների քանակը 80-ից կդառնա 104։ Դրանք կարող էին անցկացվել երեքական թիմերով` 16 խմբի ձևաչափով: