ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։
«Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը»,– գրել է ֆեյսբուքյան էջում։
Հունանյանը հայտնել է, որ իրեն կփոխարինի Անի Բադալյանը, իսկ ինքը դիվանագիտական ծառայությունը կշարունակի ԱԳՆ համակարգում։
Հիշեցնենք, որ Վահան Հունանյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 4–ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի, ապա խորհրդականի պաշտոնը։