Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բեռնատարների համար

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տրանսկովկասյան ավտոմայրուղու երթևեկությունը ձնահոսքի հավանականության պատճառով փակվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան Տրանսկովկասյան ավտոմայրուղու (Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող ավտոմոբիլային ճանապարհն է) երթևեկությունը ձնահոսքի հավանականության պատճառով փակվում է։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Լարսի թողունակությունն ավելացել է 5 անգամ, բայց խնդիրներ կան. Պետդումայի ներկայացուցիչ
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։