«Օսկար-2023». ովքե՞ր ստացան բաղձալի արձանիկը

Ամերիկյան կինոակադեմիան լավագույն դերասան ճանաչեց Բրենդան Ֆրեյզերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ ճանաչվեց Դեն Կվանի և Դենիել Շայներտի «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը։
Ազնավուրի մասին ֆիլմ կնկարահանվի. հայտնի է` ով կմարմնավորի աշխարհահռչակ երգչին
Մյուս մրցանակակիրները.
Լավագույն դերասան` Բրենդան Ֆրեյզեր («Կետ»),
Լավագույն դերասանուհի` Միշել Յեո (Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Միշել Յեո
Լավագույն ռեժիսոր՝ Դեն Կվան և Դենիել Շայներտ («Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջեյմի լի Քերթիս («Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուան (Ամեն ինչ ամենուր և միանգամից»),
Լավագույն երգ` «Naatu Naatu» («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»),
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա», ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր,
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոկիո Գիլերմո դել Տորո»,
Գիլերմո դել Տորոն
Լավագույն օպերատոր ՝ Ջեյմս Ֆրենդ («Արևմտյան ճակատում նորություն չկա»),
Լավագույն տեսողական էֆեկտներ` «Ավատար. ջրի ուղին»,
Լավագույն օրիգինալ սցենար` «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,
Լավագույն ադապտացված սցենար`«Խոսում են կանայք»,
Լավագույն մոնտաժ` Փոլ Ռոջերս, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,
Լավագույն օրիգինալ սաունդթրեք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Հրաժեշտ իռլանդական ձևով»,
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ`«Փղերին հմայողները»,
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,
Լավագույն կոստյումներ` Ռութ Է. Քարտեր («Սև հովազ. Հավերժ Վականդա»,
Լավագույն գրիմ` «Կետ» (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի)։
Շնորհակալ եմ, մաեստրո․ Թամարա Գվերդծիթելին՝ Ազնավուրի, «Սանսեթ Բուլվարի» և հայերի մասին