Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարին. ի՞նչ հարցեր են քննարկել

Անդերս Ֆոգ Ռասմուսենն ու Նիկոլ Փաշինյանը
Զրուցակիցները տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ մտքեր են փոխանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Երկուստեք կարևորվել են Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն ուղղված շարունակական ջանքերը:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենին
Հավելենք, որ ավելի վաղ Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։