Մեծ սպորտը երկատվում է ագահության և ռուսատյացության միջև

Արդյոք ռուս և բելառուս օլիմպիական մարզիկները պետք է գնան այնտեղ, որտեղ չեն լինի ո՛չ ռուսական եռագույնը, ո՛չ օրհներգը, և որտեղ նրանք «կասկածելի ռուսներ» են համարվելու: Այս հարցի շուրջ խորհրդածում է Ելենա Կարաևան։
Sputnik
Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Լյուսի Ֆրեյզերի նամակից, որն ուղղվել է Փարիզի օլիմպիադայի գլխավոր հովանավորներին, հայտնի է դարձել, որ տիկին նախարարը գիտի, որ «Ռուսաստանում և Բելառուսում սպորտն ու քաղաքականությունը սերտորեն միահյուսված են», և որ ինքը լի է Ռուսաստանի և Բելառուսի ռեժիմներին սպորտն իրենց քարոզչական նպատակներով օգտագործելուն խոչընդոտելու վճռականությամբ։
Այստեղ պետք է բարձր քրքջալ, քանի որ ուղիղ 43 տարի առաջ Բրիտանիայի կառավարությունն ինքն էր սերտ միահյուսում սպորտն ու քաղաքականությունը՝ «նորին մեծության» հպատակներին արգելելով մասնակցել Մոսկվայում անցկացվող «Օլիմպիադա-80»-ին։
Լոնդոնն ու Վաշինգտոնը (դուետով, քանի որ այն լավ է աշխատում, կազմը չեն փոխում) վրդովված էին, որ ԽՍՀՄ-ը որոշեց պաշտպանել իր հարավային սահմանները և զորքեր մտցրեց Աֆղանստան։ Գոռգոռոցը գցել էին մոլորակով մեկ, չնայած բրիտանացիները տասնամյակներ շարունակ աշխատել էին Աֆղանստանում և սուլոցներով դուրս էին շպրտվել դրանից առաջ: Ամերիկացիները նույնպես փախան: Բայց ուրիշ դարաշրջանում: Բառացիորեն մեր աչքի առաջ։
Միջազգային օիմպիական կոմիտեն հետաքրքիր վիճակում է հայտնվել և փորձում է հորինել, թե ինչպես անի, որ բոլորին գոհացնի։ Գործի է դրվել «չեզոք կարգավիճակը»։ Բայց այսօր վերջապես կարելի է ասել, որ օլիմպիական խաղերում «անկախ մարզիկների» կարգավիճակը, ընդհանուր առմամբ, նախանձելի չէ։ Նրանք զրկված են ազգային համազգեստի, դրոշի, իսկ հաղթանակի դեպքում` նաև հիմնի իրավունքից։ Կոպիտ ասած՝ նրանք որբ են։ Առանց հայրենիքի մարդիկ։
Որովհետև անկախ նրանից՝ դա դուր է գալիս զանազան Լյուսի Ֆրեյզերներին թե ոչ, օլիմպիական մարզիկը, մարզադաշտ դուրս գալով, ոչ թե ինքն իրեն է ներկայացնում՝ այդքան սիրուն ու մկանուտ, այլ ներկայացնում է այդ թվում ազգին, ժողովրդին, մշակույթը, ավանդույթները, պատմությունը։ Այսինքն՝ իդեալները։
Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է․ ամերիկահայ մարզիչը դեմ է ռուս գեղասահորդների հեռացմանը
Ֆրեյզերը, ինչպես ինքն է կարծում, միանգամից հաղթաթուղթն է օգտագործել՝ դիմելով ուղղակի big bosse-երին։ Եվ դա ՄՕԿ-ը չէ։ Դա նրանք են, ովքեր վճարում են օլիմպիադայի համար։ Զանազան Coca-Cola, Intel, Samsung, Visa-ները։ Նրանց շատ է դուր գալիս, երբ իրենց տարբերանշանները երևում են գեղեցիկ և մկանուտ մարմինների ֆոնին։ Իսկ «բիգ բոսերը», ինչպես տիկին Ֆրեյզերն է կարծում, կարող են և պետք է ճնշում գործադրեն ՄՕԿ-ի վրա, որպեսզի ռուս և բելառուս մարզիկների համար Փարիզի օլիմպիադային մասնակցությունն առհասարակ փակ լինի։
Այդ ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում ամբողջ ուժով ընթանում են գլխավոր սպորտային մրցույթի բացման և անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Սկզբի համար աղբահանները գործադուլ հայտարարեցին, և այսօր Փարիզի փողոցները լի են չհավաքված թափոններով և առնետների խմբերով։
Մակրոնը, որը երդվում էր, որ վառված Նոտր-Դամն անպայման մինչև օլիմպիադան կվերականգնեն, հերթական անգամ ստեց․ հայտնում են, որ լավագույն դեպքում երկրի գլխավոր կաթոլիկական սրբությունը, համաշխարհային նշանակության հուշարձանը et cetera, կվերականգնեն մինչև մյուս տարվա վերջ։
Մեկ այլ հարց է, թե ինչպես է հանդիսատեսը տեղաշարժվելու քաղաքում, քանի որ մետրոյի հետ խնդիրներ կան, վերգետնյա տրանսպորտի հետ՝ է՛լ ավելի մեծ խնդիրներ, գլխավոր մարզադաշտը փակ է վերանորոգման համար, և այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում, չեն հայտնում։ Կհասցնե՞ն արդյոք կարգի բերել Stade de France-ը, հայտնի չէ։ Ճաշի ընդմիջումներով, երկար արձակուրդներով, վատ աշխատող լոգիստիկայով, թանկ էլեկտրաէներգիայով և հաշվի առնելով այն, որ քչերն են ուզում աշխատել շինարարության ոլորտում, կասկածներն օրինաչափ են։
Հովանավորերի թիմի բիգ-բոսերը հազիվ թե թևերը քշտած նետվեն ֆրանսիացի բանվորներին օգնելու։
Ցինիզմի բարձրակետ․ Պուտինը՝ ռուս և բելառուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին
ՄՕԿ-ը, որն արդեն մի քանի տարի է՝ միաժամանակ մի քանի աթոռի է նստած, իհարկե ուզում է հրավիրել ռուս և բելառուս մարզիկներին, որոնք ուժեղ են այն սպորտաձևերում, որոնք ընդունված է «տելեգենիկ» անվանել, այսինքն՝ հեռարձակման ժամանակ ամենամեծ թվով հեռուստադիտող հավաքող։ Բայց բրիտանացիների և համագործակիցների հետ կռվել չի ուզում։
Ուստի, ամենայն հավանականությամբ, ՄՕԿ-ը կենթարկվի այն որոշմանը, որը կկայացնեն հովանավորների թիմի բիգ-բոսերը։
Բայց այստեղ արդեն մեր ընտրության հարցն է հառնում։ Մենք հիանալի հասկանում ենք, որ մեծ սպորտի արժեքներն ու իդեալները, անձնազոհությունը, ինքնասահմանափակումը, հաղթելու կամքը, հանուն այդ հաղթանակի թափված լիտրերով արյունն ու քրտինքն արդեն աղբն են նետվել, թեկուզև ֆրանսիական։ Եվ որ դրանք լափել են Փարիզի առնետները։
Գուցե արժե՞ մտաժել՝ իսկ պե՞տք է գնալ այնտեղ, որտեղ չեն լինի ո՛չ ռուսական եռագույնը, ո՛չ հիմնը (հաղթելու դեպքում), որտեղ մենք միշտ «կասկածելի ռուսներ» ենք լինելու։ Գուցե ավելի լավ է տա՞նը մնալ` կազմակերպիչներին ու մասնակիցներին թողնելով զբաղվել առնետների մրցավազքով, որը նրանց սիրելի սպորտաձևն է դարձել։
Ռուս և ուկրաինացի մարզիկները չեն մասնակցի Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին