Կոտայքի մարզում 86-ամյա կին է ինքնահրկիզվել

Հրշեջ–փրկարարները քաղաքացիների օգնությամբ կիսաայրված կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 86–ամյա կին է ինքնահրկիզվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ–փրկարարները քաղաքացիների օգնությամբ կիսաայրված կնոջը` 86-ամյա Հռիփսիմե Գ.-ին, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Երևանում 33-ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ և ինքնահրկիզման փորձ կատարել
Տարեց կնոջը նախ տարել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: