Հռոմի պապը հորդորել է վերանայել կուսակրոնության հազարամյա կանոնները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից. Արխիվային լուսանկար
Կուսակրոնությունը որպես պահանջ սահմանվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից միայն 11-րդ դարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանաների համար կուսակրոնությունն անվանել է ժամանակավոր միջոց և մտածում է վերանայել հազարամյա կանոնները։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Քահանայապետը նշել է, որ 11-րդ դարում մտցված կանոնը զուտ ժամանակավոր միջոց էր, և որևէ հակասություն չկա նրանում, որ քահանան կարող է ամուսնանալ։ «Այն հավերժ չէ, ինչպես քահանաների ձեռնադրությունը, որը ընդմիշտ է, դուր է գալիս ձեզ դա, թե ոչ։ Մյուս կողմից, կուսակրոնությունը դա կարգապահություն է», – հայտարարել է Ֆրանցիսկոսը։
Նշվում է, որ կուսակրոնությունը որպես պահանջ սահմանվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից միայն 11-րդ դարում ֆինանսական պատճառներով, քանի որ երեխաներ չունեցող հոգևորականները մեծ հավանականությամբ հարստությունը կտակում էին եկեղեցուն։
Երբ Հռոմի պապին հարցրին՝ կվերանայի արդյոք Վատիկանն այդ պրակտիկան, նա պատասխանեց, որ այո, և որպես օրինակ բերեց Ուղղափառ եկեղեցին։ «Իրականում բոլորը արևելյան եկեղեցում ամուսնանում են։ Կամ նրանք, ովքեր ցանկանում են։ Ձեռնադրությունից առաջ ընտրություն է տրված` ամուսնանա՞լ, թե՞ պահպանել ողջախոհությունը», – ասել է Պապը։
Հռոմի պապն ասել է, թե ինչը կարող է ստիպել իրեն հրաժարական տալ
Ավելի վաղ քահանայապետը հայտարարել էր, որ միասեռականությունը մեղք է, բայց հանցագործություն չէ։ Նա կոչ էր արել կաթոլիկ բոլոր եպիսկոպոսներին «գթասրտություն դրսևորել» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։