ՀՌՕ–ի ինժեներները հատուկ առաջադրանքներ կկատարեն Հայաստանի լեռներում

«Ալագյազ» զորավարժարան
Զինծառայողները ականապայթյունային արգելապատնեշներ կտեղադրեն, կկահավորեն հրամանատարական կետերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում զորքերի ինժեներասակրավորական ապահովում կիրականացնեն վարժանքների շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ռազմական ինժեներները երթ կկատարեն դեպի բարձրլեռնային զորավարժարանի տարածքում առաջադրանքների կատարման շրջան, որտեղ նրանք սահմանների, դիրքերի և շրջանների ամրաշինական սարքավորումների հատուկ առաջադրանքներ:
Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի ՀՕՊ–ները
Մասնագետները կհաղթահարեն ականադաշտը, կկիրառեն հատուկ տեխնիկա, «Կորշուն» ականորսիչներ, ինչպես նաև գործի կդրվեն ականներ փնտրող շները, որոնց կինոլոգիական հաշվարկները նախապես ավարտել են հատուկ պատրաստության պարապմունքները։
Զինծառայողները ականապայթյունային արգելապատնեշներ կտեղադրեն, կկահավորեն հրամանատարական կետերը բարձրլեռնային շրջաններում՝ ՀՌՕ-ի ռազմակայանի ստորաբաժանումների հետագա առաջադրանքները կատարելու համար։
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել