ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը քննարկել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը։
«Ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը»,–նշել է Պապիկյանը։
Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:
Անդրադարձ է կատարել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:
Հավելենք, որ ավելի վաղ Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։