Գյումրի-Երևան երթուղով ընթացող գնացքի վրա քարեր են նետել

Վնասված պատուհանը
Միջադեպի մասին իրավապահ մարմիններն արդեն տեղեկացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը եղել է Նորագավիթ-Երևան ուղեմասում։
«Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք երջանիկ պատահականությամբ չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»,– ասված է հաղորդագրությունում։
Ավտոմեքենայի վարորդը մեքենայով կանգնել է ուղիղ գնացքի գծերի վրա. ՀԿԵ
ՀԿԵ-ն քաղաքացիներին կոչ է արել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցրել, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով, այլև վտանգավոր են ուղևորների համար:
Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար ավտոմեքենան