Ֆիննախը պետական գերատեսչություններում տնտեսական ծախսերի միասնական չափորոշիչներ կներդնի

Տվյալների բազայում ուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար մատակարարի վերաբերյալ տվյալներ կնշվեն՝ հետևելու համար, թե արդյոք նրա ապրանքները բավականաչափ երկար են ծառայում, և արդյոք նրանից որևէ բան չափից ավել չեն գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի ֆինանսների նախարարությունը պետական գերատեսչություններում տնտեսական ծախսերի միասնական չափորոշիչներ կմշակի։Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ներկայում, նշել է նա, միասնական մոտեցում չկա, թե ով և երբ պետք է նոր կահույք գնի կամ երբ պետք է վերանորոգի սենյակները։
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
Ֆինանսների նախարարությունը մեկ քառակուսի մետրի հաշվարկով վերանորոգման միջին արժեքը սահմանել է 800 դրամ: Գերատեսչություններն ամեն տարի վերանորոգման բյուջե են ստանում իրենց տարածքների մետրաժի որոշակի տոկոսի տեսքով։ Նախարարը նշել է, որ նման մոտեցումը ժամանակ է խնայում յուրաքանչյուր շենքի կամ սենյակի վերաբերյալ քննարկումների ժամանակ։
«Բացի այդ, մենք սահմանել ենք համակարգչային տեխնիկայի օպտիմալ տարիքը և որոշել ենք, որ համակարգիչների 70%-ը պետք է համապատասխանի դրան: Երբ որևէ գերատեսչություն պահանջում է 100%-ը փոխարինել, մենք խնդրում ենք սպասել», -նշեց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է ուժեղացնել պետական գնումների համակարգում «գնումից հետո» վերահսկողությունը։ Տվյալների բազայում ուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար մատակարարի վերաբերյալ տվյալներ կնշվեն։
Խնդիրներ լինելու են. ֆիննախը և ՊԵԿ–ը պատրաստվում են եկամուտների հայտարարագրման գործընթացին
Սա թույլ կտա հետևել, օրինակ, թե որքան հաճախ է փչանում տվյալ մատակարարից գնված կահույքը, կամ արդյոք այն չափազանց հաճախ չեն լինում պատվերներն այս կամ այն ընկերությունից (հաշվի առնելով, որ իրականում այդ կահույքը չի փչանում):