Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղի տոմսերի սպառման վերաբերյալ ՀՖՖ–ի հայտարարությունից հետո համացանցում մի շարք երկրպագուներ ժգոհություն են հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշենք, որ մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Թուրքիայի հավաքականին:
Որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի դարձան դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
2023–ի մարտի 6-ին ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հայտնեց, որ մեկնարկում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը: Ֆեդերացիան երկրպագուներին խոստացել էր, որ տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ:
Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել
Բայց ստացվեց, որ մեկ շաբաթում սպառվել է գրեթե 15 հազար տոմս։ Տոմսերի սպառման վերաբերյալ ՀՖՖ–ի հայտարարությունից հետո համացանցում մի շարք երկրպագուներ հայտնել են իրենց դժգոհությունը։
Հիշեցնենք`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։