ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ էլեկտրաէներգիայի մատակարարման բարելավման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի 105 բազմահարկ շենքերում։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս հայտարարությունն արեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նախագծի ընդհանուր արժեքը 3,4 մլրդ դրամ է։
Մայրաքաղաքում կփոխարինվեն 3,3 կմ երկարությամբ բարձր հզորության մալուխներ, կվերանորոգվեն 6 բաշխիչ կայաններ Արաբկիր, Շենգավիթ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, կհիմնանորոգվեն 15 տրանսֆորմատորային ենթակայաններ Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում։