ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երկուշաբթի երեկոյան Տրանսկովկասյան ավտոմայրուղու երթևեկությունը ձնահյուսի հավանականության պատճառով փակվում է։ Տեղեկությունը հայտնում է Հարավային Օսեթիայի ԱԻՆ-ի Telegram ալիքը:
«21:00-ից (Երևանի ժամանակով 22:00-ից) Տրանսկովկասյան ավտոմայրուղով երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար՝ եղանակային պայմանների վատթարացման և ձնահյուսի հավանականության պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Երթևեկության արգելքը սահմանվել է երկու ուղղություններով՝ մինչև հատուկ կարգադրությունը։
Տրանսկովկասյան ավտոմայրուղին Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող ավտոմոբիլային ճանապարհ է։