Աշտարակ-Շահումյան ճանապարհին մեքենան ընկել է ձորակը. տուժածների վիճակը ծանր է

Տուժածներից մեկը 32 տարեկան է, մյուսը` 59։ Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը պատահարի վերաբերյալ ահազանգը ստացել է մարտի 12-ին` ժամը 23։48-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար ավտոմեքենան
Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ա. Զ.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի հետախուզություն։
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա 1 զոհ և 1 վիրավոր