ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաև մարտի 9–ին: