ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերը կիրակի առավոտյան զանգվածային հրետանային հարված են հասցրել Նովայա Կախովկա քաղաքի «Սոկոլ» միկրոշրջանին, զոհվել է մի կին, ավերվել են տներ, խանութներ և էլեկտրահաղորդման գծեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին:
Ինչպես հայտարարել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը` Նովայա Կախովկայի հերթական հրետանային գնդակոծությունը ցույց է տալիս «ֆաշիզմի գազանային քմծիծաղը, Արևմուտքն ու Ուկրաինան ոչ թե խաղաղություն են ուզում, այլ մահեր»։
Հետագայում կգա խորը հիասթափությունը և դատաստանը, ասել է Լեոնտևը։