ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում` Քահրամանմարաշ նահանգում, հերթական անգամ երկրաշարժ է գրանցվել`4.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Երկրաշարժը եղել է տեղի ժամանակով 15։31-ին (Երևանի ժամով 16։31-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Գյոքսուն քաղաքից 23 կմ հյուսիս–արևմուտք։ Օջախը տեղակայված է եղել 10 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47 975-ի։