«Ծիծաղելի հոդվածով». նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է

Գևորգ Պետրոսյան
Նախկին ԲՀԿ–ականն անձամբ է տեղեկությունը հայտնել «Ֆեյսբուքի» իր էջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Գևորգ Պետրոսյանը վաղ առավոտյան ձերբակալվել է։ Տեղեկությունն անձամբ ինքն է հայտնել «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... Ծիծաղելի հոդվածով...»,– գրել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Գևորգ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի` հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու հոդվածով։