ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Team Telecom Armenia–ն հայտնել է, որ ներկայում ինտերնետ հասանելության սահմանափակում կա։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության «Ֆեյսբուքի» էջից։
«Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Team Telecom–ի բաժանորդները հաղորդագրության մեկնաբանությունում իրենց դժգոհությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Չենք ներում, որ ներենք, էլի կանեք», «Գնացել էիք Դիջիթեք, որ ի՞նչ անեիք, մնայիք ձեր կապի որակը լավացնեիք», «Սահմանափակո՞ւմ, լո՞ւրջ, ինտերնետ չկա առհասարակ», «Զայրացած եմ, կապ չկա, հեռախոս չեք վերցնում։ Էհ, հետո՞»,- մասնավորապես գրել են օգտատերերը։