Սյունիքի մարզում 2 մեքենա է բախվել. կա 1 զոհ և 1 վիրավոր

Դեպքի առնչությամբ ՔԿ–ում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում` Երևան–Մեղրի ավտոճանապարհի 232–րդ կմ–ին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 1–ն էլ տեղափոխվել է Կապանի հիվանդանոց։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը»,– ասված է կայքում։
Վթարի փաստաով քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտաշատ-Ոստան ճանապարհին «Toyota Prado»-ն բախվել է գնացքին․ կան տուժածներ