ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Առավոտյան Թարտուս և Համա նահանգների ուղղությամբ իսրայելական հրթիռային հարվածների հետևանքով երեք սիրիացի զինվորական է վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր առավոտյան, ժամը 07.15-ի սահմաններում, իսրայելական հակառակորդը մի քանի հրթիռների օգնությամբ օդային ագրեսիա է իրականացրել Լիբանանի հյուսիսից ՝ հարվածներ հասցնելով Թարտուս և Համա նահանգներում մի շարք դիրքերի ուղղությամբ։ Մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հակառակորդի հրթիռներին և խոցել են դրանց մի մասը։ Ագրեսիայի հետեւանքով երեք զինվորական վիրավորվել է, որոշակի նյութական վնաս է հասցվել»,- հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Իսայելի օդային հարձակման հետևանքով։ Չվերթները ուղղորդվել էին Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններ։ Մի քանի օր անց Հալեպի օդանավակայանը վերսկսել էր աշխատանքը։