ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր այցելեցինք Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Անպայման այցելեք՝ առավել ևս, եթե չեք եղել։ Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված և մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։ Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ»,-նշված է գրառման մեջ։
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան
© Photo : Facebook / Anna Hakobyan