Լուկաշենկոն մեկնել է Թեհրան

Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Բելառուսի նախագահը պատրաստվում է հանդիպումներ ունենալ Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Թեհրան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը`վկայակոչելով «Пул Первого» Telegram ալիքը։

Թեհրանում Լուկաշենկոն պատրաստվում է բանակցություններ վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, ինչպես նաև հանդիպելու է առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի, Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Ենթադրվում է, որ 2 երկրի ղեկավարների բանակցությունների հիմնական թեման լինելու է բոլոր ուղղություններով համագործակցության ամրապնդումը, առաջնահերթություն կտրվի առևտրատնտեսական կապերի զարգացմանը։
Հիշեցնենք, որ այս այցի մասին Իրանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել էին 2022 թվականի սեպտեմբերին` Սամարղանդում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համաժողովի ժամանակ։