ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր։
Տեղեկությունը հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանատնից։
Տիգրան Գևորգյանը հանդիպումեր է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները:
Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։