ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9–րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուէլ Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Մամիկոն Ղարիբյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Վահե Դանիելյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի պարտիաները:
Այսօր Անտոն Կորոբովը պարտվել է Ալեքսեյ Սարանային, և այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Ալեքսեյ Սարանան է, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 499 շախմատիստներ։ Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ, այն կավարտվի մարտի 14-ին։
Հավելենք, որ Մամիկոն Ղարիբյանը և Վահե Դանիելյանը Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության շրջանակներում կրկին անգամ միջազգային գրոսմայստերի նորմա են լրացրել: