Վերին Լարս տանող ճանապարհը փակ է որոշ ավտոմեքենաների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել առատ ձյան և մերկասառույցի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել առատ ձյան և մերկասառույցի պատճառով։ Տրանսպորտային միջոցների մյուս տեսակները կարող են ազատ երթևեկել»,– ասված է հաղորդագրությունում։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով է իրականացվում։ Ավտոմեքենաները Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են անցնել միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։