Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47 975-ի

Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքները
Թուրքիայում տեղի ունեցած մի շարք ավերիչ երկրաշարժերի զոհերի մասին նոր տվյալներ են հրապարակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47 975-ի։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնել է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։
Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: