«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել

«Սասունցի Դավիթ» կայարան
Էրեբունու ոստիկանները ձեռք են բերել տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է տղամարդը մահանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա:
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 66-ամյա Վարազդատ Ա.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռք են բերել դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, որով երևում է, թե ինչպես է տղամարդը միայնակ քայլում ու հանկարծամահ լինում:
Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել