ԼՂ–ի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան. ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ՊՆ
ՀՀ ՊՆ–ն վստահեցնում է, որ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։ Այս հայտարարությունն արել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուար Վահան Հունանյանը` անդրադառանալով Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,– ընդգծել է Հունանյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները երեկ շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։