Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան

Հրշեջ մեքենա
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երևանի Շիրակի փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 17:18-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի փողոցում եղեգնուտ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ 2 անասնագոմի տանիքներում այրվում է կուտակած անասնակերը (մոտ 3000 հակ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 4 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Առայժմ հայտնի չէ` հրդեհը մեկուսացվել է, թե ոչ։
«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել