Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրենը

Մեկուսարան
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրենն ու ևս 10 անձ ձերբակալվել են մարտի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Երեկ հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել է ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք: