Իրանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել և բողոքի նոտա փոխանցել

Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում բողոք են հայտնել սահմանի մոտ իրանական ռազմական ինքնաթիռի հայտնվելու պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Բաքուն Թեհրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ սադրանք իրականացնելու մեջ և բողոքի նոտա փոխանցել Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավիին՝ երկու երկրների պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ–ի և պետանվտանգության նախարարության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 2023 թվականի մարտի 11-ին` ժամը 09:44-10:26–ն ընկած ժամանակահատվածում, ԻԻՀ–ի ռազմական ինքնաթիռը անդադար թռիչք է իրականացրել պետական սահմանի երկայնքով։
Ըստ այդ հայտարարության` թռիչքն իրականացվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի հարևանությամբ` մասնավորապես Զանգելանի (Կովսական) ուղղությամբ։
«... Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի` պետական սահմանին մոտենալը և սահմանային գծի վրայով թռիչք կատարելը սպառնալիք են ստեղծում քաղավիացիայի անվտանգության համար և հանգեցնում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրացման», – հայտարարել են Ադրբեջանի պետանվտանգության նախարարությունն ու ԱԳՆ–ն։
Գերատեսչությունները հիշել են նաև, որ իրանական բանակը զորավարժություններ էր անցկացրել Արաքս գետի մոտ` Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։
Ադրբեջանցիներն Արցախում հրաձգային զենքերից կրակել են շփման գծի հյուսիսային ուղղությամբ