Մարտն արդեն քաոս էր առաջացրել Արևմտյան ափին, երբ ձմեռային փոթորիկները առատ ձյուն բերեցին Հարավային Կալիֆոռնիա։ Սակայն այս հանգստյան օրերն ավելի տեղումնառատ կլինեն, քանի որ մթնոլորտային գետը մոտենում է ամբողջ նահանգին։
Մթնոլորտային գետը ջրային գոլորշու երկար ու նեղ շերտ է, որը ձևավորվում է օվկիանոսի վրա և լողում երկնքով։
Այս տերմինը 90-ականների սկզբին շրջանառության մեջ դրեցին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները։ Սովորաբար ջրային գոլորշու հոսքերը ձգվում են մի քանի կմ երկարությամբ և մի քանի հարյուր կմ լայնությամբ։ Դրանք ավելի շատ ջուր կարող են պարունակել, քան Երկրագնդի ամենամեծ գետը` Ամազոնը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ մթնոլորտային գետերն ավելի հզոր են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։